Լավրովը մեկնաբանել է ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելու Հայաստանի որոշումը

Հայաստանը չհրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին որոշումը։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրղոյանի հետ հանդիպումից հետո։ Գրում է РИА Новости-ն։

Սերգեյ Լավրովն ասել է, որ ուրախ է, որ Հայաստանը չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունը տեղակայելուց։

«Այս հնարավորությունը մնում է, ՀԱՊԿ-ը պատրաստ է դրան, մենք գիտենք նման պատրաստակամության մասին, ուստի ուրախ եմ, որ Հայաստանը չի հրաժարվում այդ հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանում անվտանգության ապահովման շահերից»,- հավելեց նախարարը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել