Երկրի ընդդիմությունը դեմ է «Աքքույու» ատոմակայանի նախագծի իրականացմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ընդդիմությունը դեմ է «Աքքույու» ատոմակայանի նախագծի իրականացմանը։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Ընդդիմությունն ու նրանց մոտ մարդիկ ասացին, որ ցանկանում են այցելել «Աքքույու» ատոմակայան։ Ես ասացի և կազմակերպվեց նրանց այցը։ Նրանք գնացին, շրջեցին, նրանց դուր եկավ։ Հետո ասացին, որ իրենք չեն պատրաստվում աջակցել այս նախագծին։ Մենք քայլեր ենք անում «կանաչ» էներգիայի մեջ, իսկ ընդդիմադիրներն ասում են՝ չենք անելու։ Սա ի՞նչ տրամաբանություն է, սա ի՞նչ մտածողություն է»,- ասել է Էրդողանը։

Էրդողանն ասել է, որ վստահ է երկրի քաղաքցիների վրա՝ նրանք ձայն չեն տա ընդդիմադիրներին, քանի որ, ըստ իրեն՝ քաղաքացիները գիտեն, որ եթե ընդդիմադիրները գան իշխանության, նորից կսկսվեն էլեկտրաէներգիայի անջատումները։

РИА Новости-ն գրում է, որ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ ընդդիմությունը խաղում է Արևմուտքի ձեռքում։ Եվ ընդդիմադիրները հայտարարել են «Աքքույու» ատոմակայանի նախագիծը վերանայելու և պաշտպանական արդյունաբերության ոլորտում պետական ​​ներդրումների վերանայման մտադրության մասին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել