Ռուսաստանի Դաշնությունը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) իրավասությունը և անվավեր է համարում նրա որոշումները, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի նկատմամբ ձերբակալության օրդեր տրամադրելու մասին դատարանի որոշումը։
«Մենք հարցի բուն առաջադրումը համարում ենք վրդովեցուցիչ և անընդունելի, Ռուսաստանը, ինչպես մի շարք պետություններ, չի ճանաչում այս դատարանի իրավասությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի Դաշնության համար նման որոշումներն առոչինչ են»,- ասել է Կրեմլի խոսնակը։
Պեսկովը չի մեկնաբանել հստակեցնող հարցը, թե արդյոք դատարանի այս որոշումը կազդի Պուտինի այցերի վրա ՄՔԴ իրավասությունը ճանաչող երկրներ. «Ես ավելացնելու ոչինչ չունեմ այս թեմայով»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՄՔԴ-ն ձերբակալության օրդեր է տվել Պուտինին և նախագահի՝ երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային։
Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998 թվականի Հռոմի կանոնադրությամբ։ 2016 թվականին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստանը չի դարձել ՄՔԴ անդամ։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ այս դատարանը «չարդարացրեց իր վրա դրված հույսերը և չդարձավ միջազգային արդարադատության իսկապես անկախ մարմին»։