Պուտինը աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային այցով մեկնել է Մարիուպոլ, որտեղ ծանոթացել է քաղաքի մի շարք հաստատությունների և զրուցել տեղի բնակիչների հետ, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ռուսաստանի Դաշնության նախագահը Մարիուպոլ է մեկնել ուղղաթիռով։ Նա մեքենա վարելով շրջել է քաղաքի մի քանի շրջաններով՝ կանգառներ կատարելով։ Այցի ընթացքում փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինը նախագահին մանրամասն զեկուցել է քաղաքում եւ շրջակայքում ընթացող շինարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքի մասին։

«Մասնավորապես խոսվել է նոր բնակելի միկրոշրջանների, սոցիալական եւ կրթական օբյեկտների, բնակարանային եւ կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների և բուժհաստատությունների կառուցման մասին», – նշել են մամուլի ծառայությունից։

Նեւսկի միկրոշրջանում Պուտինը զրուցել է քաղաքի բնակիչների հետ։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ տեղի ընտանիքներից մեկի հրավերով ՌԴ նախագահը գնացել է նրանց տուն։

«Պետության ղեկավարը ուսումնասիրել է նաև Մարիուպոլի ափամերձ գիծը՝ զբոսանավերի ակումբի, թատրոնի շենքի, քաղաքի հիշարժան վայրերի տարածքում», – ասվում է զեկույցում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել