Էկվադորում 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
44 կիլոմետր խորության վրա 6,5 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցումներ են գրանցվել։ Երկրաշարժը զգացվել է երկրի մի քանի նահանգներում։
Հայտնում են 4 զոհի մասին։ Բացի այդ, Էլ Օրո նահանգում փլուզվել է երկհարկանի բնակելի շենք, մարդիկ ներսում են։
Այլ ավերվածություններ ևս եղել են։