Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 10-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի, Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի, Քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի, Իրավական հարցերի եւ մարդու իրավունքների, Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի, ինչպես նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆԻՆ (2023 թվականի մարտի 19-22-ը), ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (2023 թվականի մարտի 21-23-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ (2023 թվականի մարտի 20-24-ը), Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ (2023 թվականի մարտի 14-16-ը) եւ Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ (2023 թվականի մարտի 23-25-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»: