Երևանի ավագանին մարտի 15-ին նիստ կգումարի և մի շարք փողոցներ անվանակոչելու վերաբերյալ որոշումներ կընդունի։
Այսպիսով, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 9-րդ փողոցը կանվանակոչվի հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի անվամբ` «Սարգիս Բաղդասարյան փողոց»:
Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 8-րդ փողոցը կանվանակոչվի գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անվամբ` «Էդուարդ Իսաբեկյան փողոց»:
Արաբկիրի 27-րդ փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի Մարո Մարգարյանի անվամբ` «Մարո Մարգարյան փողոց»:
Արաբկիրի 41-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի, հասարակական գործիչ Արմենուհի Տիգրանյանի անվամբ` «Արմենուհի Տիգրանյան փողոց»:
Արաբկիրի 53-րդ փողոցը կանվանակոչվի հայ արձակագիր, բանաստեղծուհի Էլեն Բյուզանդի անվամբ` «Էլեն Բյուզանդի փողոց»:
Արաբկիրի 38-րդ փողոցը կանվանակոչվի ճարտարապետ Աննա ՏերԱվետիքյանի անվամբ՝ «Աննա Տեր-Ավետիքյան փողոց»։
Արաբկիրի 45-րդ փողոցը կանվանակոչվի հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի անվամբ` «Հենրիկ Մալյան փողոց»:
Արաբկիրի 47-րդ փողոցը կանվանակոչվի թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի անվամբ` «Սոս Սարգսյան փողոց»:
Ներքին Շենգավիթի 1-ին փողոցը կանվանակոչվի հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի անվամբ՝ «Հովհաննես Գրիգորյան փողոց»։
Դավթաշեն 2-րդ փողոցը կանվանակոչվի հայ արձակագիր Հրանտ Մաթևոսյանի անվամբ` «Հրանտ Մաթևոսյան փողոց»:
Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցը կանվանակոչվի կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի անվամբ՝ «Արմեն Խոստիկյան փողոց»։