Սպասվում են տեղումներ

Երևանում մարտի 9-ի ցերեկը և երեկոյան, 13-14-ին սպասվում է անձրև: Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում`
Մարտի 10-ի և 13-ի երեկոյան ժամերին, 14-15-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 11-12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ արագությամբ, մարտի 11-14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 10-12-ին ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել