Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել․ Արցախի պետնախարար

Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Հարգելի հայրենակիցներ`

Տեղյակ եք, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելուց հետո հանրապետություն տեղափոխվող հումանիտար բեռները հասնում են մեծ դժվարությամբ և խիստ սահմանափակ ծավալով:

Սակայն անհրաժեշտ դեղորայքի, պարենի առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխումն ու մեր ազգաբնակչության պահանջները բավարարելու համար աշխատանքների կազմակերպման ընթացքում շարունակվում են գտնվել մարդիկ, ովքեր առիթ են գտնում՝ պետության ու քաղաքացու հաշվին հարստանալ: Երեկ հերթական ամոթալի դեպքն է արձանագրվել: Ինչպես և նշել եմ, հարցը պետական մարմինների ուշադրության կենտրոնում է և յուրաքանչյուր նման արարք արժանանալու է համարժեք գնահատականի ու արձագանքի:

Նման անպատասխանատու և ամոթալի արարքները շարունակելու դեպքում իրականացվելու են հանրայնացման ավելի ընդգրկուն աշխատանքեր. մենք պետք է բարձրաձայնենք շրջափակված ու կարիքի մեջ գտնվող ժողովրդի հաշվին հարստանալու փորձերը և դեպքերը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել