Արայիկ Հարությունյանը երեք նախարարի է ազատել պաշտոններից և նոր նշանակումներ արել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Կամոյի Սաֆարյանն ազատվել է Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Լևոնի Հայրիյանը:

Արմեն Արտիկի Մանգասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել Վահրամ Ռուդիկի Առաքելյանը:

Արամ Ալեքսեյի Սարգսյանն ազատվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնից: Քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Վիլենի Համբարձումյանին:

Հանրապետության նախագահի ավելի վաղ ստորագրած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Լևոնի Հայրիյանն ազատվել էր Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Սամուրկայի Խաչատրյանին, իսկ Վահրամ Ռուդիկի Առաքելյանն ազատվել էր Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել