Քաղաքապետի որոշմամբ մի քանի բուժկենտրոնների տնօրեններ են ազատվել պաշտոնից․ նոր նշանակումներ են կատարվել

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, որոնց համաձայն մի քանի բուժկենտրոնների տնօրեններ են ազատվել պաշտոնից, նոր նշանակումներ են կատարվել։

Iravaban.net-ը հայտնում է, որ քաղաքապետի փետրվարի 23-ի որոշմամբ Հովիկ Բալյանը փետրվարի 23-ից ազատվել է «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և փետրվարի 28-ի որոշմամբ նշանակվել «Երևան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

Փետրվարի 28-ի որոշումամբ՝ Սերգեյ Միրզոյանն ազատվել է «Երևան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։

Մարտի 1-ի որոշմամբ՝ Սերգեյ Մանուկյանն ազատվել է «Նոր Արեշ» պոլիկլինիկա ՓԲԸ-ի տօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և մարտի 6-ի որոշմամբ նշանակվել «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Մարտի 6-ի որոշմամբ Զարուհի Հարությունյանն ազատվել է «Թիվ 15 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տօրենի պաշտոնից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել