Շուշիի հարակից հատվածում տարբեր ինտենսիվությամբ մարտեր են, նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Ադրբեջանի հարձակումից և արցախցի 3 ոստիկանների զոհվելուց հետո, Շուշիի հարակից հատվածում մի քանի ժամ, տարբեր ինտենսիվությամբ մարտեր են:

Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:

Արցախի համապատասխան ստորաբաժանումների գործողությունների արդյունքում նկատելի են նաև ադրբեջանցի դիվերսանտների մարմիններ:

Վերոնշյալ գործողությունների վայրի նկատմամբ վերահսկողությունը խիստ կարևոր է և չի բացառվում, որ Ադրբեջանը փորձել է անհրաժեշտ բարենպաստ դիրքեր դուրս գալու նպատակով դիրքային առաջխաղացում ապահովել, իսկ նրանց ճանապարհին այդ պահին հայտնվել են արցախցի ոստիկանները ու առաջին մարտն իրենց վրա վերցրել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել