Երկու ոստիկանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել

Մարտի 3-ին տեղի ունեցավ ՆԳՆ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։ Մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և իրավաբանական վարչությունների պետերը, ինչպես նաև ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ուսումնասիրվեցին և քննարկվեցին ոստիկանության երկու աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:

Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշում կայացրեց դիմել ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանին` մեկի նկատմամբ կիրառելու «Խիստ նկատողություն», մյուսի նկատմամբ՝ «Նկատողություն» կարգապահական տույժերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել