Երևանի պետական համալսարանում շչակ է գործարկվելու․ ՆԳՆ ՓԾ

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ մարտի 1-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Կենտրոն վարչական շրջանի Ալեք Մանուկյան 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանում անցկացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը հակառակորդի հարձակման դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է համալսարանի էլեկտրական շչակը:

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել