«Կապան» ԲԿ-ում հիվանդներից մեկի հարազատները հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին

Փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել