Ինչպե՞ս է կազմակերպվում հուղարկավորությունը

Հուղարկավորությունը մարդու մահից հետո նրա մարմինը (աճյունը) հողին հանձնելու կամ դիակիզելու արարողությունն է:

Քաղաքներում հուղարկավորումն իրականացվում է մահվան վայրի պաթոլոգիաանատոմիական կենտրոնի տված մահվան պատճառի եզրակացության հիման վրա` մահվան մասին քաղաքացիական կացության գրանցման ակտերի գրասենյակի տված, իսկ գյուղական համայնքներում` համայնքի ղեկավարի տված մահվան վկայականի հիման վրա: Հանգուցյալի թաղումը կատարվում է մահվան պահից ոչ շուտ, քան 24 ժամ հետո:

Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի թաղումների կամ դիակիզումների գրանցման մատյանում, որն արխիվում պահվում է անժամկետ:

Մատյանում գրանցումից հետո գերեզմանատան տնօրինությունը տալիս է իր դրոշմակնիքով կնքված գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:

Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար տրամադրվում է գերեզմանատեղ` մեկ տեղի հաշվով 2.5 քառ. մետր մակերեսով (2.5×1.0 մմ):

Ընտանեկան գերեզմանատեղում հուղարկավորության փաստաթղթերի ձևակերպումը կատարվում է գերեզմանի վկայականի (բնօրինակի) հիման վրա:

Ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որը տրամադրվում է անվճար հիմունքներով, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողի մասնակցությամբ համապատասխան գեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը, և գերեզմանատան տնօրինության կողմից տրվում է գերեզմանի վկայական:

Ինքնասպանության, անհայտ պատճառից հանկարծամահության, մարմնական վնասվածքների հետևանքով տեղի ունեցած մահվան և մահը հանցագործության հետևանքով տեղի ունենալու կասկածի դեպքերում մահացածի մարմնի (աճյունի) հուղարկավորումը չի թույլատրվում առանց դատաբժշկական մարմինների թույլտվության:

Հուղարկավորումը, առանց մահացածի մարմնի հերձման, կարող է իրականացվել մահվան պատճառի մասին եզրակացություն տվող բժշկի տեղեկանքի հիման վրա:

Կայանալիք հուղակավորության մասին գերեզմանատան վարչակազմին պետք է ծանուցել մեկ օր առաջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել