Իլհամ Ալիևը հույսեր ունի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում

«Հուսով ենք, որ 2023 թվականը կլինի առաջընթացի տարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ամեն դեպքում, մենք հույս ունենք»,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։

«Կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր ընկեր, դաշնակից և հարևան, հատուկ դերակատարում ունի Ադրբեջանի և Հայաստանի միջպետական ​​հարաբերությունների կարգավորմանը աջակցելու գործում:

Անցյալ տարի այս ուղղությամբ կարևոր ջանքեր են գործադրվել, փաստաթղթեր են ընդունվել, որոնք որոշում են հետագա խաղաղության պայմանագրի հայեցակարգային բնույթը, մասնավորապես, երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը»,-ասել է Ալիևը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել