Գիտակցությունը հատուկ է միայն մարդուն: Գիտակցությունը առաջացել է այն ժամանակ, երբ մարդու կենդանի նախնին հասարակական էակ է դարձել:
Իրավագիտակցությունը գիտակցության ոլորտ է, որը կապված է իրավանշանակալից երևույթների հետ, մարդկանց, սոցիալական խմբերի հայացքների և գաղափարների միասնություն է, այն վերջիններիս պատկերացումներն են, որոնք արտահայտում են իրենց վերաբերմունքը օրինականության, պատշաճ իրավակարգի, օրինաչափությունների և ոչ օրինաչափությունների նկատմամբ:
Կամ ավելի կոնկրետ կարելի է ասել, որ իրավագիտակցությունը իրավունքի ընկալման ձև է` որպես սոցիալական իրականության յուրահատուկ /սպեցիֆիկ/ երևույթ:
Իրավագիտակցությունը բաժանվում է երեք խմբի` հասարական, խմբային և ինդիվիդուալ /կամ անհատական/:
Հասարակական իրավագիտակցությունը հասարակական գիտակցության մի ճյուղ է, որն իր մեջ արտացոլում է հասարակական կենցաղի տարաբնույթ երևույթները, հասարակական իրավագիտակցությունը իրավունքի իդեալոգիայի և իշխող իրավական մտքի, հայացքների և գաղափարների փոխգործումը, որոշում է իրավաստեղծ և իրավակիրառիչ մեխանիզմների ուղղվածությունը: Այլ կերպ ասած, հասարակական իրավագիտակցությունը ավելի լայն խմբի, տվյալ դեպքում, հասարակության կողմից իրավունքի ընկալումն է:
Ի տարբերություն հասարակական իրավագիտակցության` խմբային իրավագիտակցությունը, կարելի է ասել, կապված է նեղ-խմբային շահերից, որոնք, շատ հաճախ, հակառակվում են հասարակական շահերին: Խմբային գիտակցությունը կարող է լինել նաև ասոցիատիվ: Քիչ չեն այն դեպքերը, երբ հասարակության մեջ առաջանում են խմբավորումներ, որոնց շահերը հակասում են հենց տվյալ հասարակության, որտեղ որ ձևավորվել են, շահերին, գաղափարներին: Տվյալ դեպքում նրանց իրավագիտակցությունը այլ է հասարակական իրավագիտակցությունից:
Անհատական կամ ինդիվիդուալ իրավագիտակցությունը իմաստային առումով և իր բնույթով տարբերվում է վերը նշվածներից: Այն նշանակալի ձևով տարանջատում է իրավագիտակցությունը` ավելի փոքր սոցիալական խմբերի, որոնց մեջ ընդգրկված է նաև անհատը: Այսինքն, սա ավելի նեղ խումբ է, մինչև անգամ կարող է այստեղ հանդես գալ միայն անհատը, քան նախորդը:
Անհատական կամ ինդիվիդուալ իրավագաիտակցությունը առանձնանում է իր զարգացման տարբեր աստիճաններով: Ըստ այդմն տարբերում ենք երկու աստիճան` անհատական իրավագիտակցության տարրական և բարձր աստիճաններ: Ներքոհիշյալում փորձենք բացատրել, թե ինչ են իրենցից ներկայացնում դրանք:
Տարրական /կամ ավելի ճիշտ կլինի ասել ցածր աստիճան/ անհատական իրավագիտակցությունը արտահայտում է վարքի իրավական նորմերի համաձայնեցված կոնկրետ իրավանշանակալից գործողությունների էմպիրիկ պատկերացում:
Իրավագիտակցության ավելի բարձր աստիճանն առաջանում է իրավական ավելի բարդ դրության` իրավական ինստիտուտների, հասարակությունում մարդու իրավական կարգավիճակի, դերի գիտակցման ժամանակ:
Անհատական կամ ինդիվիդուալ իրավագիտակցության բարձր աստիճանը բնութագրվում է իրավական համակարգի նկատմամբ հայացքների ամբողջության ժամանակ, իրավունքի սոցիալական նշանակության գիտակցման, նրա հարթության գնահատման, իրավական իդեալոգիայի ըմբռնմամբ: Սա իրավագիտակցության կոնցեպտալիզացիան է:
Իրավագիտակցությունը չի կարելի դիտել նաև որպես առանձին հոգեկան ձևավորում: Իրավագիտակցությունը բնութագրվում անձի կողմից հասարակական արժեքների նկատմամբ իր վերբերմունքով, գնահատականով, իր ինքնակարգավորման ընդունակությամբ: