Իլհամ Ալիևն ընդունել է Սերգեյ Լավրովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։

Այս մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ այցը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրման տարեդարձի առիթով է։

Նախատեսված է ՌԴ ԱԳ նախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հետ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ այցը ընթացքում հատուկ ուշադրություն է հատկացվելու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ընթացքին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել