Օտարերկրյա քաղաքացիներին տրամադրվող փաստաթղթերի դիմաց որքա՞ն գումար պետք է վճարվի

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար օրենքով սահմանված կարգով գանձվում է պետական տուրք և/կամ վճար:

Պետական տուրքը գանձվում է հետևյալ չափերով.

 

 

Հայաստանի Հանրապետությունում կացությանժամանակավոր կարգավիճակ և կացության 

քարտտալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի նաև 105-պատիկի չափով

Հայաստանի Հանրապետությունում մշտականկացության կարգավիճակ, մշտական կացությանքարտ 

տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 140-ապատիկի չափով

Հայաստանի Հանրապետությունում հատուկկացության կարգավիճակ, հատուկ անձնագիրտալու, 

ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

Հայաստանի Հանրապետությունում կացությանժամանակավոր կարգավիճակի 

ժամկետըերկարացնելու համար

բազային տուրքի 105-պատիկի չափով

մշտական կացության քարտը փոխելու համար

բազային տուրքի  20-ապատիկի չափով

Հայաստանի Հանրապետության կացությանմշտական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող

օտարերկրյա քաղաքացիների կացության քարտըվերականգնելու համար

բազային տուրքի 12-պատիկի չափով

Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկանձնագրի փոխարեն նորը տալու համար

բազային տուրքի 75-ապատիկի չափով

Բազային տուրքը 1000 ՀՀ դրամ է:

 


Կացության կարգավիճակի փաստաթղթերի տրման կամ դրանց ժամկետների երկարաձգման դիմաց գանձվում է վճար, հետևյալ սակագներով. 

 

կացության ժամանակավոր կարգավիճակի համար 

200 ԱՄՆ-ի դոլար

կացության սովորական կարգավիճակի համար` տարեկան

150 ԱՄՆ-ի դոլար

կացության հատուկ կարգավիճակի համար

1000 ԱՄՆ-ի դոլար.

 

 

կացության ժամանակավոր և սովորական կարգավիճակների ժամկետների երկարաձգման համար

200 ԱՄՆ-ի դոլար

 

Հայաստանի Հանրապետության տարածքում նշված վճարները կարող են գանձվել նաև Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով վճարման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած տարադրամի փոխանակման կուրսից:

Նշված վճարների գանձումից ազատվում են`
ա) Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի հանրապետության աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքների անդամները.
բ) Հայաստանի Հանրապետության մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տվող անձինք.
գ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.
դ) Հայաստանի Հանրապետության պետական ուսումնական հաստատություններում և գիտահետազոտական հիմնարկներում ուսանելու նպատակով ժամանած օտարերկրյա քաղաքացիները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել