Եվրոպական դատարանի իրավազորությունը

Եվրոպական իրավական համակարգում բացառիկ կարևոր դեր ունի Մարդու Իրավունքների Եվրոպական Դադարանը. այն համարվում է իրավունքի գերակայության կարևոր երաշխավորը վերպետական ատյաններում: Ներպետական ատյաններում Եվրոպական Դատարանի վճիռները պարտադիր կատարման ենթակա ակտ են համարվում, նաև հանդիսանում են իրավունքի կարևոր աղբյուր:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իրավասու է քննության առնելու և լուծելու միայն այն իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գանգատները, որոնց պաշտպանությունը երաշխավորված են Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով:

Դատարանի իրավազորությունը տարածվում է Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների մեկնաբանման ու կիրառման բոլոր հարցերի վրա: Եթե առաջանում է Դատարանի իրավազորության հետ վեճ, ապա այն լուծում է դատարանը:

Կոնվենցիայի 33 –րդ հոդվածի համաձայն` Եվրոպական դատարանը քննության է առնում միջպետական գործեր, որոնք սպառել են բոլոր ներպետական ատյանները:

Կոնվենցիայի ցանկացած մասնակից պետություն կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և դրան կից արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որը թույլ է տվել Կոնվենցիայի մեկ այլ պետություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել