Վարչական վարույթը սկսվում է որևէ անձի դիմումի կամ բողոքի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ:
Քաղաքացին միշտ իրավունք ունի վարչական մարմնին դիմում ներկայացնելով պահանջել, որպեսզի վերջինս սկսի գործել, հետևաբար, իրավուն ունի պահանջելու հարուցել վարչական վարույթ:
Եթե օրենքով պահանջվող պայմանները պահպանված են, ապա վարչական մարմինը պարտավոր է քննության առնել քաղաքացու դիմումը, հակառակ դեպքում քաղաքացին կարող է պարտավորեցման հայց ներկայացնել վարչական դատարան:
Քաղաքացուն չի կարելի նրա կամքին հակառակ արտոնություն տալ: Նա պետք է ինքը որոշի օգտվել այդ իրավունքներից, թե ոչ:
Այդ պատճառով վարչական մարմինը իրավունք չունի սեփական նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցել, սակայն վարչական մարմինը կարող է շահագրգիռ քաղաքացիներին տեղեկացնել վարչական մարմին դիմելու նրանց իրավունքների մասին:
Վարչական վարույթի հարուցումը չի կարող հիմնվել միայն վարչական ակտի ընդունման համար իրավական հիմքի առկայության վրա, առանց առարկայական հանգամանքների այդ հարուցումը կլինի անհամաչափ և կամայական:
Քաղաքացին, անհրաժեշտության դեպքում, կարող է որոշակի գործողություններից ձեռնպահ մնալ, եթե վարչարարության արդյունքում արդյունավետ իրավական պաշտպանություն չի ակնկալում: