Արցախից 49 օտարերկրացի տեղափոխվել է Հայաստան․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և վերահսկում ռեժիմի պահպանումը։

Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

«Ռուս խաղաղապահների կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքից Հայաստանի Հանրապետություն է տարհանվել 49 օտարերկրյա քաղաքացի (այդ թվում՝ 6 երեխա)։  Ապահովվել է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար բեռով երկու ավտոշարասյուների ուղեկցումը Գորիս- Ստեփանակերտ երթուղով»,-ասվում է հաղորդագրությունում։

Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել չորս երթուղիներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել