Ղրիմը վերադարձնելով՝ մենք կվերականգնենք խաղաղությունը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահ է, որ Ղրիմի վերադարձով Ուկրաինային խաղաղություն կգա։ Այս մասին Զելենսկին գրել է Telegram-ի իր ալիքում։

«9 տարի առաջ Ղրիմում սկսվեց ռուսական ագրեսիան, Ղրիմը վերադարձնելով մենք կվերականգնենք խաղաղությունը։ Սա մեր հողն է։ Մեր ժողովուրդը, մեր պատմությունը։ Մենք Ուկրաինայի դրոշը կվերադարձնենք Ուկրաինայի յուրաքանչյուր անկյուն»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ուկրաինան նշում է Ղրիմի ռուսական օկուպացմանը դիմադրության օրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել