Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի Անթաքիա շրջանի ափերի մոտ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, փոխանցում է Anadolu-ն։
Այս մասին կիրակի օրը՝ փետրվարի 26-ին, հաղորդվում է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների եւ արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի (AFAD) կայքում, փոխանցում է Anadolu-ն։
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 05։26-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հաթայ նահանգի Սամանդաղ շրջանից 3,25 կմ հեռավորության վրա։ Օջախը 13,29 կմ խորության վրա է՝ Միջերկրական ծովի հատակին։