Բաքուն պաշտոնական մակարդակով մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը

Ռուբեն Վարդանյանի թիկունքում կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է Minval-ը։

«Առաջին օրվանից մենք ասում ենք, որ պատրաստ ենք խոսել Ղարաբաղի հայ բնակչության հետ, դրական արդյունքներ եղան։ Բայց այն մարդը, ով դրսից Ղարաբաղ է եկել կամ ներս են ուղարկել՝ ուրիշի խաղեր խաղալով, չի կարող մեզ համար բանակցային կողմ լինել։ Նրա թիկունքին կանգնած մարդիկ հասկացան, որ «Վարդանյանական նախագիծը» չի աշխատի»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ փետրվարի 23-ին տեղի է ունեցել կառավարության նիստ:

Նախագահ Հարությունյանը հրապարակել է նաև Ռուբեն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Հարությունյանը Պետական նախարարի պարտականությունները առաջարկել է ստանձնել Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել