Բենինը` որպես թրաֆիքինգի տարանցիկ ուղի և ոչ միայն

Բենինը հանդիսանում է տարանցիկ երկիր` կանանց, երեխաներին և երբեմն տղամարդկանց փոխադրման համար. նշված անձանց հետագայում ենթարկում են հարկադիր աշխատանքների և սեռական շահագործման (թրաֆիքինգի):

ՄԱԿ-ի ՓԳՀ-ի պաշտոնակքան կայքի` www.refworld.org 2013թ.-ի հրապարակման համաձայն` զոհերի մեծամասնությունը աղջիկներ են, ովքեր ենթարկվում են տնային ստրկության կամ սեռական շահագործման Կոտոնոուում, որը համարվում է Բենինի վարչական մայրաքաղաքը: Գոյություն է ունեցել մի ավանդույթ (vidomegon) երբ երեխաներին տեղավորել են այլ ընտանիք կրթությունն ու զարգացումը ապահովելու համար, այժմ այն օգտագործվում է երեխաների տնային ստրկության շահագործման համար:

Երեխաները պարտավորվում են աշխատել գյուղական տնտեսություններում, շինհրապարակներում, փողոցում կամ շուկաներում:

Երեխաները Բուռկանա-Ֆասոից, Նիգեայից, Տոգոից ու Նիգարաից նույնպես ներգրավված են հարկադիր աշխատանքների նույն բնագավառներում:

Տոգոից աղջիկներին շահագործում են մարմնավաճառության մեջ: Երեխաների սեռական շահագործումների մասին, որոնք իրականացվել են թե′ տղաների, թե′ աղջիկների նկատմամբ:

Հյուսիսային Բենինում` Ղուրանի դպրոցներում, երեխաները հարկադրվում են մուրացկանության ուուցիչների կողմից, հայտնի որպես (marabout): Հյուսիսային Բենինի մանկական թրաֆիքինգի զոհերի մեծամասնությանը վարձում և տեղափոխում են Կոնգոի Հանրապետություն, Նիգերիա, Գաբոն, Կոտ դի Վուար, Գանա, Գվինեա-Բիսաու, որտեղ նրանց հարկադրում են աշխատել բնակարաններում, հանքերում, քարհանքերում, կոկոսի աճեցման տնտեսություններում, փողոցային առևտրի օբյեկտներում:

Որպես զոհ հանդիսացող երեխաների մեծամասնությունը գերեվարվել են Բենինից, երեխաների մի մասը ծագումով Բենինից են իսկ մնացածը Աֆրիկայի արևմուտքից: Բենինից տեղափոխված թրաֆիքինգի զոհեր հայտնաբերվել են նաև Լիվանում և Անգլիայում:

Կանայք Հիգարաից ու Գանաից ենթարկվում են սեռական շահագործման հենց Բենինում: 2012թ.-ի հշվետվական ժամանակաընթացքում հայտնաբերվել են թրաֆիքինգի 170 պոտենցիալ երեխա զոհեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել