Ռուսաստանը փակել է մուտքը 77 ամերիկացիների համար

Ռուսաստանը ընդմիշտ փակում է Կիևի «նեոնացիստական ​​ռեժիմին» զենք մատակարարող 77 ամերիկացիների մուտքը երկիր,  ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հունվարի 8-ին տարածած հաղորդագրության մեջ։

«Հիմնվելով փոխադարձության սկզբունքի վրա՝ այս անգամ «սև ցուցակում» ընդգրկված են ԱՄՆ քաղաքացիներ, որոնք ղեկավարում են պետական ​​կառույցները նահանգներում, մի շարք դաշնային գերատեսչություններ, ինչպես նաև ընկերություններ, որոնք զբաղվում են Կիևի նեոնացիստական ​​ռեժիմին զենքի մատակարարմամբ։ Պատժամիջոցները ազդել են ոչ միայն քաղաքական գործիչների և պաշտոնյաների վրա, որոնք ներգրավված են հակառուսական կուրսի ձևավորման և իրականացման մեջ, այլ նաև նրանց ընտանիքների որոշ անդամների վրա»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ցուցակում ընդգրկված են ԱՄՆ մի շարք նահանգապետեր և նահանգների ներկայացուցիչներ, զինվորականներ, ընկերությունների ղեկավարներ և նրանց հարազատները։ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված է անձնական պատժամիջոցների տակ գտնվող ԱՄՆ քաղաքացիների ամբողջական ցուցակը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել