Ապրանքների հանձնումը մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը

Հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցներն ապրանքներ տեղափոխող անձի կողմից կարող են հանձնվել մաքսային մարմինների պատասխանատու պահատվությանը:

Մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնված ապրանքների ևտրանսպորտային միջոցների հետ կապված` Հայաստանի Հանրապետության մաքսայինօրենսդրության համաձայն ապրանքներ տեղափոխող անձի կամ հայտարարատուիստանձնած ժամկետային պարտավորությունների կատարման ժամկետը պատասխանատուպահպանության ընթացքում կասեցվում է:

Պատասխանատու պահպանության ընթացքում արգելվում է ապրանքների և տրանսպորտային միջոցների օգտագործումը: Պատասխանատու պահատվության հանձնված ապրանքները և տրանսպորտային միջոցները կարող են պահպանվել մինչև դրանց պահպանման համար օրենքով սահմանված վճարի գումարի հավասարվելն ապրանքի մաքսային արժեքին:

Նշված ժամկետը կարող է սահմանափակվել` ելնելով ապրանքների օգտագործման ժամկետը և պահպանման առանձնահատկություններից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել