Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Ազգային ժողովի աշխատակակազմի արդեն նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանին գործից ազատելու որոշումը կայացվել է դեկտեմբերին և այդ գործընթացը փոխկապակցված է պատգամավորների օգնականների կողմից պարգևավճար պահանջելու լուրերի հետ։
«Ինքը տեղյակ է եղել։ Հեռացման պատճառը չեմ կարող բարձրաձայնել։ Հիմնական պատճառներից մեկը նաև նա է, որ պարոն Նարիբեկյանը ցանկություն ուներ մասնավոր դաշտում շարունակել»,-ասաց ԱԺ նախագահը։