Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի՛ բարեկամներ,
Ստանձնել եմ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողներից 13-ի մերձավոր ազգականների՝ որպս տուժողների լիազոր ներկայացուցչի կարգավիճակը։
Նկատի ունենալով, որ իրավասու մարմինների ու պաշտոնատար առանձին անձանց կողմից վերջին օրերի ընթացքում տեղի ունեցած դեպքի առանձին հանգամանքների վերաբերյալ հրապարակվել են միմյանցից էապես տարբերվող ու հակասող տվյալներ, որոնց արդյունքում էլ ավելի է մեծացել տուժողների անվստահությունն իրականացվող քրեական վարույթի անաչառության նկատմամբ, վաղը՝ փետրվարի 8-ին, ժամը՝ 12։30-ին, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում (Իսահակյան 28, 3-րդ հարկ) հրավիրվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում հանգամանորեն կանդրադառնանք տեղի ունեցած ողբեգությանն ու շրջանառվող վարկածներին։
Հարգանքով՝
Տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան՝ Ն․ նորիկյան»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայող ստացել է մարմնական վնասվածքներ։