Վերին Լարսում կուտակված է մոտ 600 մեքենա, առկա է ձնահոսքի վտանգ

Եղանակով պայմանավորված՝ գիշերվանից բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը 1lurer-ին հայտնել է, որ ձյան առատ տեղումները շարունակվում են մինչ այս պահը, և շատ մեծ է ձնահոսքի վտանգը․ «Այդ պատճառով մաքրման աշխատանքներ վրացական կողմում դեռ չեն իրականացվում, և ըստ կանխատեսումների` մինչև երեքշաբթի երեկո ձյան տեղումները կշարունակվեն, որից հետո նոր կսկսվեն ձնամաքրման աշխատանքները: Ըստ կանխատեսումների նախնական սահմանը կբացվի չորեքշաբթի, առավելագույնը` հինգշաբթի, եթե, իհարկե, եղանակը մեզ նոր անակնալներ չմատուցի»:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել