Երևան քաղաքում՝ փետրվարի 5-ի ցերեկը, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Փետրվարի 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։
Հանրապետության տարածքում` փետրվարի 5-ի և 8-ի ցերեկը, 6-ին, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով: Փետրվարի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան`3-5 մ/վրկ, փետրվարի 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով: