40-ամյա հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել․ ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևանչվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան Խ.-ն:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից։

Նա 2015թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը), 178-րդ (Խարդախությունը) և 353-րդ (Դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել