Գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատանքից ազատել աշխատողին զուտ նրա համար, որ լրացել է աշխատողի կենսաթոշակային տարիքը․ ԱՍՀՆ

Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածից 122-ը փոփոխել․ Կառավարությունը հավանություն է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված նախագծին, որն առաջիկայում կքննարկվի նաև Ազգային ժողովում։ Այս մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Շարունակելով Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մասին իրազեկումների շարքը՝ ԱՍՀ նախարարությունը պատասխանում է այս թեմայով հաճախ տրվող հարցերին։

Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից հետո գործատուն կկարողանա՞ կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողին ազատել աշխատանքից։

Նախագծի ընդունման պարագայում գործատուն այլևս իրավունք չի ունենա աշխատանքից ազատել աշխատողին զուտ նրա համար, որ լրացել է աշխատողի կենսաթոշակային տարիքը։ Նույն տրամաբանությամբ Նախագծի ընդունման պարագայում թոշակառուի հետ աշխատանքային պայմանագիրը չի կնքվի որոշակի ժամկետով միայն նրա համար, որ վերջինս կենսաթոշակային տարիքի է։ Աշխատանքային պայմանագիրը կկնքվի որոշակի ժամկետով թե անորոշ՝ կախված կլինի աշխատանքի բնույթից»,-ասվում է ԱՍՀՆ հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել