Բարեփոխումներ ոչ ֆորմալ կրթության ոլորտում

Հայաստանում ներդրվում են միջազգային կրթական չափորոշիչներին համապատասխան մեխանիզմներ: Դրանցով էլ պայմանավորված` մեկնարկել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հետեւողականորեն ուսումնասիրում է բոլոր ոլորտները, արձանագրում խնդիրներն ու իրականացնում օրենսդրական բարեփոխումներ: Աշխատանքների առանցքում այժմ ոչ ֆորմալ կրթությունն ու արտադպրոցական հաստատություններն են: Հստակեցվել են ուղղությունները, որոնց մասով էլ կատարվելու են օրենսդրական փոփոխությունները: Ոլորտի բարեփոխման աշխատանքներին օժանդակությամբ միացել է նաեւ ԱԺ հավատարիմ գործընկեր՝ ԱՄՆ ՄԶԳ Միջազգային հանրապետական ինստիտուտը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել