Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Այս մասին տեղեկացնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտն ու ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամը 19:00-ի դրությամբ արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ, այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել