34-ամյա կինը հայհոյել է շենքի բակում. հարուցվել է քրեական գործ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ շարունակում է նախկինում չդատված Արփինե Կիրկոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Արփինե Կիրակոսյանի նկատմամբ  մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Ըստ նշված հոդվածի՝ խուլիգանությունը՝  դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ամբաստանյալ Արփինե Կիրակոսյանը  ոգելից խմիչք օգտագործած վիճակում, առանց որևէ պատճառի, անհիմն, սեփական անձը ցուցադրելու, անառիթ վիճաբանություն ստեղծելու նպատակով, շուրջ 30 րոպե տևողությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, կատարելով խուլիգանական հայհոյանքներ շենքի բնակիչների հասցեին, որի ընթացքում կոտրել է շենքի 3-րդ մուտքի դռան 2 ապակիները, վնասել ձեռքը:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել