Հայկ Աղաքարյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հունվարի 17-ի ԲԴԽ-4-Ո-10 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հայկ ԱՂԱՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել