Նախկինում դատված, դատվածությունը չմարված Արամ Նիկողոսյանը մեղադրվում է նրանում, որ 2013թ. մարտի 12-ին ժամը 14:05-ի սահմաններում Բաբաջանյան 18 հասցեում գտնվող «Սթար» սուպերմարկետից գաղտնի փորձել է հափշտակել ընդհանուրը 10.700 ՀՀ դրամ արժողությամբ շոկոլադե սալիկներ: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Արամ Նիկողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել: Գործի դատաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: