Ռուսական անձնագիր ունեցող ուկրաինացիներին պետք է զրկել քաղաքացիությունից, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Լվովում կայացած ճեպազրույցում, որի տեսանյութը հրապարակել է նախագահի աշխատակազմը Telegram ալիքում, փոխանցում է РИА Новости-ն։
«Մեր խնդիրն է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն երկակի, եռակի քաղաքացիություն, այդ թվում՝ ՌԴ քաղաքացիություն, ովքեր հոգևոր կամ քաղաքական ազդեցություն ունեն մեր երկրի վրա, բոլոր այդ մարդիկ պետք է մնան միայն մեկ՝ Ռուսաստանի քաղաքացիությամբ և ապրեն համապատասխան պետությունում»,- ասել է նա։
Նախօրեին Զելենսկին հավանություն է տվել Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու արգելված Ընդդիմադիր պլատֆորմի պատգամավորներին՝ Վիկտոր Մեդվեդչուկին, Անդրեյ Դերկաչին, Տարաս Կոզակին և Ռենատ Կուզմինին։ Նա նշել է, որ «սրանք վերջին նման լուծումները չեն, ծառայություններն աշխատում են»։