Կոմիտենտի կողմից կոմիսիոն հանձնարարությունը վերացնելը

Կոմիտենտն իրավունք ունի ցանկացած ժամանակ հրաժարվել կոմիսիայի պայմանագիրը կատարելուց` վերացնելով կոմիսիոներին տրված հանձնարարությունը: Կոմիսիոներն իրավունք ունի պահանջել հատուցելու հանձնարարության վերացմամբ իր կրած վնասները:

Այն դեպքում, երբ կոմիսիայի պայմանագիրը կնքվել է առանց դրա գործողության ժամկետը նշելու, կոմիտենտը ոչ ուշ, քան երեսուն օր առաջ կոմիսիոներին պետք է ծանուցի պայմանագիրը դադարելու մասին, եթե ծանուցման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ պայմանագրով:

Այդ դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիոներին վարձատրություն վճարել մինչև պայմանագրի դադարելը կնքված գործարքների համար, ինչպես նաև կոմիսիոներին հատուցել մինչև պայմանագրի դադարելը կատարած ծախսերը:

Հանձնարարությունը վերացնելու դեպքում կոմիտենտը պարտավոր է կոմիսիայի պայմանագրով սահմանված ժամկետում, իսկ եթե նման ժամկետ սահմանված չէ` անհապաղ տնօրինել կոմիսիոների մոտ գտնվող իր գույքը: Հակառակ դեպքում` կոմիսիոներն իրավունք ունի այդ գույքը կոմիտենտի հաշվին հանձնել պահատվության կամ վաճառել կոմիտենտի համար առավել ձեռնտու գնով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել