Ինչպե՞ս է կատարվում պարտապանին պատկանող՝ այլ անձնաց մոտ գտնվող գույքի առգրավումը

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների կողմից հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է: Հարկադիր կատարման միջոցներից է կատարողական թերթում նշված որոշակի առարկաները պարտապանից առգրավելը և պահանջատիրոջը հանձնելը: Պարտապանին պատկանող, սակայն այլ անձանց մոտ գտնվող պարտապանի գույքի առգրավման հետ կապված կատարողական գործողություններին ընթերակաների մասնակցությունը պարտադիր է:

Կատարողական թերթում նշված որոշակի գույքը պահանջատիրոջը հատկացնելու դեպքում հարկադիր կատարողն այն առգրավում է պարտապանից և հանձնում պահանջատիրոջը` կազմելով արձանագրություն: Եթե պահանջատերը հրաժարվում է նշված գույքն ընդունելուց, ապա այն վերադարձվում է պարտապանին, իսկ կատարողական վարույթը կարճվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել