Հետաքրքիր փաստեր. Ի՞նչպես են հին ժամանակներում պայքարել հարբեցողության դեմ

Հարբեցողության դեմ դարերով պայքար է գնացել:

Դեռևս 2000 տարի առաջ Չինաստանում հարբեցողությունը դատապարտվում էր մահապատժով:

Հին Հնդկաստանում հարբեցողներին ենթարկում էին ամենադաժան կտտանքների` բերանը լցնելով եռացող գինի:

Հին Եգիպտոսից հարբեցողներին վտարում էին երկրից:

Անտիկ Հռոմում արգելվում էր սպիրտային խմիչքներ օգտագործել 30 տարեկանից ցածր անձանց:

Հունաստանում հարսանիքի մասնակցիներին չէր թույլատրվում գինի խմել:

Հին Սպարտայում ստրուկներին հարբեցնում և հրապարակայնորեն ցուցադրում էին երիտասարդներին, որպեսզի համոզեն, թե ինչ սոսկալի ազդեցություն է թողնում ալկոհոլը և զզվանք առաջացնեին հարբածի նկատմամբ:

Միջնադարյան Անգլիայում հարբեցողությունը պատվազրկություն է համարվել, և որպես պատիժ հարբածի վզին լուծը գցած՝ տարել են փողոցներով:

Հայաստանում ևս գործել են բավականին խելացի օրենքներ: Ըստ Մ. Գոշի «Դատաստանագրքի»՝ ալկոհոլամոլին արգելվում էր դատարանում հանդես գալ որպես վկա: Հարբած վիճակում հանցագործություն կատարողները պատժվում էին կրկնակի` հարբած լինելու և հանցագործություն կատարելու համար:

Ալկոհոլիզմի դեմ պայքարի խնդիրը առաջին հերթին հայացքների և համոզմունքների հետ է կապված: Այն արատ է և հղի է վտանգավոր հետևանքներով: Մեզ մնում է միայն ալկոհոլամոլին հիշեցնել Օստրովսկու խոսքերը. «Կոպեկ չարժե այն մարդը, ով չի կարող հաղթահարել իր վնասակար սովորությունը» և խորհուրդ տալ` մի՛ խմեք գինի, մի՛ վշտացրեք ձեր սիրտը ծխախոտով և դուք կապրե՛ք այնքան, որքան ապրեց Տիցիանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել