Ո՞ր երեխաների նկատմամբ է նշանակվում խնամակալություն կամ հոգաբարձություն

Խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանվում է այն երեխաների նկատմամբ, ովքեր մնացել են առանց ծնողական խնամքի՝ նրանց պահելու, դաստիարակելու և կրթություն տալու, ինչպես նաև նրանց իրավունքները և շահերը պաշտպանելու նպատակներով։

Երեխաների նկատմամբ խնամակալություն և հոգաբարձություն նշանակվում և դադարեցվում է քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով։

Երեխաների խնամակալներ (հոգաբարձուներ) կարող են նշանակվել միայն չափահաս գործունակ անձինք՝ իրենց համաձայնությամբ:

Երեխայի խնամակալ (հոգաբարձու) նշանակելիս հաշվի են առնվում խնամակալի (հոգաբարձուի) բարոյական և անձնական այլ հատկանիշներ, խնամակալի (հոգաբարձուի) պարտականությունները կատարելու նրա ունակությունները, խնամակալի (հոգաբարձուի) և երեխայի փոխհարաբերությունները, երեխայի նկատմամբ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է։
Խնամակալ (հոգաբարձու) չեն նշանակվում քրոնիկ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ, թունամոլությամբ հիվանդ անձինք, կյանքի և առողջության նկատմամբ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձինք, խնամակալների (հոգաբարձուների) պարտականություններից հեռացված անձինք, ծնողական իրավունքներից զրկված անձինք, ծնողական սահմանափակ իրավունքներով անձինք, նախկին որդեգրողները, եթե որդեգրումը վերացվել է նրանց մեղքով, ինչպես նաև այն անձինք, ովքեր առողջական վիճակով չեն կարող իրականացնել երեխայի դաստիարակության պարտականությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել