Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու համար անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը. Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատով օժտելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է երկու հակամարտող կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությունը։

Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Միջազգային խաղաղապահները կարող են ներգրավվել, եթե լինի հակամարտության երկու կողմերի համաձայնությունը։ Եվ սա ոչ միայն Հայաստանն է, այլեւ Ադրբեջանը»։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է. «Հայաստանը մեր ամենամոտ դաշնակիցներից է, Ադրբեջանը՝ մեր արժեքավոր գործընկերը։ Իսկ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է և շարունակելու է իր միջնորդական ջանքերը՝ կատարելով առաջին հերթին այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել եռակողմ հիմքով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել