Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողություններն արժանի են բարձր գնահատանքի. ՌԴ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունները բարձր գնահատանքի են արժանի, նրանք շարունակում են մնալ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, այս մասին ասվում է 2022 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքների մասին զեկույցում, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։

«Մենք նպաստել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, նրանց միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի բանակցություններին և հումանիտար խնդիրների լուծմանը», – նշել են նախարարությունից։

Ընդգծվել է, որ ռուսական դիվանագիտությունը 2022 թվականին զգալի ջանքեր է գործադրել միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել