Պարտադիր կուտակային կենսաթոշակի վրա կարո՞ղ է դատարանով բռնագանձում կատարվել

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգը ներառում է`

1) պետական կենսաթոշակային ապահովությունը.
2) պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը.
3) կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը:

Ֆիզիկական անձի պարտադիր կուտակային կենսաթոշակային ակտիվների վրա (դրանց կուտակման ժամանակահատվածում) բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա` օրենքով սահմանված կարգով կուտակային կենսաթոշակ ստանալը:

Կուտակային կենսաթոշակների (ծրագրային վճարներ, անուիտետներ, միանվագ վճարներ) վրա բռնագանձում կարող է տարածվել միայն ալիմենտ և առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասների հատուցման գումարները բռնագանձելիս:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել