ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ջերմորեն շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ, նշելով նրա անձնական ներդրումը երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության ամրապնդման գործում, համապատասխան հեռագիրը հրապարակվել է ադրբեջանական պետության ղեկավարի կայքում, ինչպես նաև անդրադարձել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ համաձայնագրերի գործնական իրականացմանը։
Այս մասին հայտարարում են Կրեմլից․ գրում է ТАСС-ը։
«Շոշափվել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների գործնական իրականացման որոշ հարցեր՝ կապված, մասնավորապես, ադրբեջանա-հայկական սահմանի անվտանգության ապահովման հետ»,- ասվում է հայտարարության մեջ։