Աղմուկը խոշտանգման տեսա՞կ է

Բարձր ձայնն ու աղմուկն ազդում է մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հեգեկան առողջության վրա, այն առաջացնում է սթրեսային իրավիճակ:

Գիտականորեն ապացուցված է, որ աղմուկի ազդեցության տակ մարդու օրգանիզմում առաջանում է ադրենալինի որոշակի քանակություն, իսկ այն չի սպառվում: Գուցե դա է պատճառը, որ աղմկոտ և մեծ քաղաքներում մարդիկ ավելի դյուրագրգիռ են և հոգեպես ավելի անհավասարակշիռ:

«Եվրոպական դատարանը մի շարք դատական ակտերով, որոնք դարձել են նախադեպեր, սահմանել է, որ աղմուկը, որոշակի հանգամանքներում, հանդիսանում է խոշտանման տեսակ, իհարկե չի կարելի խոշտանգում անվանել գիշերային ժամանակ (ժամը 23.00-ից մինչև 7.00-ն) լռությունը խախտելը, բայց և այնպես այն գոնե պետք է որակել որպես անմարդկային վերաբերմունք»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Համաձայն «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքի 180 հոդվածի 1-ին մասին`գիշերային ժամանակ լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը կամ ձայնային ազդանշաններ տալը կամ բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ, ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը` առաջացնում են նախազգուշացում: Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել